Ստյոպա Սաֆարյանը` Վլադիմիր Գասպարյանի հայտատարության մասին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե թեժ աշուն խոստացողների համար կա «սառը ցնցուղ», ասաց, թե ոստիկանապետը՝ թեկուզ կատակի տեսքով, բայց ակնհայտորեն քաղաքական գործընթացների միջամտության դրսևորում է թույլ տվել.

«Ոստիկակապետը, եթե ուզում էր խոսել խնդրից, կարող էր բավարարվել՝ ասելով, թե իրենք իրենց պարտականությունները կատարելու են, ինչպես միջազգային կարգը կամ ՀՀ օրենսդրությունն է պահանջում, իրենք թույլ չեն տալու անկարգություններ, և վերջ: Բայց դրանից հեռու անցնել, ասել, որ եթե ուզում եք աշունը թեժ լինի, տեսեք՝ ես ինչպես կթեժացնեմ, սա արդեն նշանակում է՝ բացահայտ հայտ ներկայացնել աշնանային քաղաքական գործընթացներին մասնակցելու, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930