Բաժիններ՝

Անահիտ Բախշյան. Հիշեցնենք Քաղաքապետին, որ նա երդվել է գործել ի բարօրություն նրա բնակիչների

«Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ – Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը:
Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռևս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պարոն Հանիսյանի ստորագրությամբ ստացել են շատ տարօրինակ ձևակերպումով նամակ այն մասին, որ նշված հասցեում շինարարական աշխատանք չեն հայտնաբերել :

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Երևանի Քանաքեռ – Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչները վիճում շինարարություն սկսող մարդկանց հետ և ընդվզում են սույն թվականի սեպտեմբերի 1-ին շինարարական թույլտվություն ստացած անձանց հետ:

Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:
Երևանում բակային տարածքներ ավելացնելու Ձեր խոստումներն ու Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի այս շինթույլտվությունը հակասում են միմյանց»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս