Բաժիններ՝

Առաջին անգամ հրապարակվել են «տնային կալանքի» տակ պահվող Գուլնարա Կարիմովայի լուսանկարները

Azattyq.org կայքի փոխանցմամբ՝ մամուլում առաջին անգամ հայտնվել են ենթադրաբար տնային կալանքի տակ պահվող Գյուլնարա Կարիմովայի լուսանկարները:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի երբեմնի ազդեցիկ ավագ դուստրը հայտնի էր որպես ճանապարհորդ ու նորաձևությունների ներկրող, մինչդեռ այժմ նա գտնվում է իր տնից բավական հեռու, կրում է սովորական զգեստ և շրջապատված է ոստիկաններով:

Կարիմովայի լուսանկարները մամուլում տարածել է Լոնդոնում նրա ներկայացուցիչ Լոսկլի Ռայանը: Նրա խոսքերով՝ Գուլնարա Կարիմովան ու նրա դուստրը կարիք ունեն անհապաղ բուժօգնության: Ռայանն ընդգծել է, որ սննունդ չեն տալիս տնային կալանքի տակ պահվող Գուլնարային:

42-ամյա Գուլնարա Կարիմովան ուներ իր բիզնեսը, հիմնականում ապրում էր Եվրոպայում, քանի դեռ սկանդալային հակակառուպցիոն գործի շրջանակներում չէին կալանավորել բիզնեսի գծով նրա մերձավորներին ու գործընկերներին:

Ներկայումս նրան տնային կալանքի տակ են պահում Տաշքենդում: Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Գուլնարա Կարիմովան կասկածյալ է հանդիսանում կազմակերպված հանցավոր խմբավորման գործով:

1

3

2

1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930