Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար կազդեն Հայաստանի տնտեսության վրա. Moody’s

 Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումներով՝ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղումը (Baa1 բացասական վարկանիշ) բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ երկու երկրների տնտեսական կապերի խորության պատճառով։ Այս մասին նշվում է Moody’s-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Moody’s-ը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազման ուղղությամբ։ 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 2.1% է (նախկին 3.2%-ի փոխարեն), իսկ 2015 թվականի համար կանխատեսումը 3.6 տոկոսից իջեցվել է 2.3 տոկոսի:

Չնայած սրան, Հայաստանի վարկունակությունը պահպանվում է (Ba2` կայուն կանխատեսմամբ)՝ շնորհիվ մակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս