
Հարևանները՝ Աբովյանում ինքնասպանություն գործած քաղաքացու մասին. «Շոկի մեջ ենք». shamshyan.com

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր, ժամը 12.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել էին 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին:
Shamshyan.com-ի հետ զրույցում հարևաններն ասել են, որ Ս. Զ-ն հարգված էր հարևանության կողմից ու միշտ աչքի էր ընկնում մարդկանց օգնելով: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր, 1 որդի, ովքեր բնակվում էին արտասահմանում: «Բոլորիս համար անակնկալ էր: Չենք էլ ուզում հավատալ կատարվածին: Շատ ենք ցավում ու շոկի մեջ ենք»,- ասում էին նրանք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: