Բաժիններ՝

Տեղի է ունեցել Վահրամ Սահակյանի՝ «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Սեպտեմբերի 16-ին «Գյումրի Ջազ» ակումբում տեղի է ունեցել գրող Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը: Այս տարի սա հեղինակի տպագրած երկրորդ գիրքն է «Ես իմ անկյունից»  ստեղծագործությունից հետո:

«Վարձու ինքնասպաններ» գիրքն ընդգրկում է տարբեր ժամանակներ: Հետաքրքրաշարժ պատմությունների ու տարբեր մարդկանց մասին է, գրված է ազատ լեզվով, գրքում միահյուսված են արձակն ու պոեզիան: «Ես անկարող եմ ասել, թե ինչի մասին է այս գիրքը, որովհետև տարբեր թեմաներ են ընդգրկված, տարբեր պատմություններ, և դրանք ընդրգրված են առանց իմ ցանկության»,-ասել է գրքի հեղինակ Վահրամ Սահակյանը: Գիրքը տպագրվել է միայն հայերենով և ընթերցողներին հասանելի է՝ վաճառվում է հանրապետության բոլոր կրպակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930