Բաժիններ՝

Իրանում խոստովանել են, որ Իրաքում մասնակցել են ռազմական գործողությունների

Fox News-ի փոխանցմամբ՝ Թեհրանը պաշտոնապես հաստատել է, որ իրանցի զինվորականներն Իրաքի տարածքում մասնակցել են «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին:

Ընթացիկ տարվա ամռանը մոտ 70 իրանցի ռազմական խորհրդատու քրդերին օգնել է Էրբիլը զինյալներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Օդա-տիեզերական զորքերի հրամանատար Ամի Ալի Հաջիզադեն:

Նա մանրամասնել է, որ Իրաք է մասնավորապես ուղարկվել գեներալ Քասեմ Սուլեյմանին՝ «Ալ-Քուդս» բրիգադի հրամանատարը, որը մասնագիտացած է Իրանի սահմաններից դուրս հատուկ գործողություններ անցկացնելում: Ավելի վաղ Իրանը հերքել էր, թե զենք կամ զինվորականներ է ուղարկել Իրաք՝ ընդդեմ «Իսլամական պետության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930