
Յացենյուկը միջազգային գործընկերներին կոչ է արել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չվերացնել մինչև Ղրիմը վերադարձնելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ միջազգային գործընկերներին կոչ է արել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները չեղյալ չհայտարարել այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել երկրի արևելքի ու Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը:
Յացենյուկն ընդգծել է, որ Ղրիմը հանդիսանում ու հանդիսանալու է Ուկրաինայի մի մասը: Յացենյուկը համոզվածություն է հայտնել, որ պատժամիջոցները ճանապարհ են հարթում բանակցություններ վարելու համար և հանդիսանում են դրանց արդյունավետության գրավականը:
Նրա խոսքերով՝ 20 տարի առաջ միջուկային զենքից հրաժարված Ուկրաինային անհրաժեշտ են տարածքային ամբողջականության, անվտանգության ու անկախության երաշխիքներ: