
Իսլամականները գլխատել են Ալժիրում գերեվարած ֆրանսիացուն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված զինյալները գլխատել են Ալժիրում գերեվարած ֆրանսիացուն: Խոսքը գնում է 55-ամյա Հերվե Գուրդելի մասին, որին սեպտեմբերի 21-ին առևանգել էին Ալժիրի հյուսիսում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ֆրանսիական ավիացիան շարունակելու է Իրաքում հարվածել զինյալների դիրքերին:
Գործակալությունը հիշեցնում է, որ սեպտեմբերի 23-ին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Գուրդելը զինված զինյալների շրջապատման մեջ Օլանդին խնդրում էր հրաժարվել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին հարվածելուց: Ֆրանսիական ավիացիան զինյալների դիրքերին առաջին հարվածը հասցրել է սեպտեմբերի 19-ին: