
Թուրքիայի Սևծովյան հատվածում 6 մետրանոց ալիքները ցունամիի նման հարվածել են մեքենաներին (տեսանյութեր)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սևծովյան հատվածի արևելյան գոտում գտնվող Գիրեսունում տեղատարափ անձրևներ են գրանցվել:
Դրանց և ուժգին քամու հետևանքով Գիրեսունի ծովափնյա շրջանում առաջացել են վիթխարի ալիքներ, որոնք էլ ծածկել են մոտակայքով անցնող Սևծովյան ծովափնյա ճանապարհը:
Փոթորկի պատճառով ալիքների բարձրությունը հասել է մոտ 6 մետրի, որոնք ցունամիի նման հարվածել են մոտակայքով անցնող մեքենաներին և պատճառ դարձել երթևեկության դադարեցման համար:
Հիշեցնենք, որ Աջարիայում նույնպես գրանցվել են տեղատարափ անձրևներ ու ջրհեղեղ: