
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ծնեբեկ օգտագործել

Դիետոլոգները ծնեբեկը համարում են ամենաօգտակար սննդամթերքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծնեբեկն օժտված է հակաբորբոքային հատկություններով, պարունակում է С, Е վիտամիններ, բետա կարոտին, ցինկ, սելեն, հակաօքսիդանտներ:
Այն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք օրգանիզմից դուրս են հանում ավելորդ հեղուկն ու աղը: Այդ իսկ պատճառով ծնեբեկը հատկապես օգտակար է բարձր ճնշում եւ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց համար: Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները: Դիետոլոգները խորհուրդ են տալիս ծնեբեկ օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ:
Ծնեբեկում պարունակվող հակաօքսիդանտներն օրգանիզմից հանում են ազատ ռադիկալները, որոնք բջիջները վնասելու հակում ունեն՝ ավելացնելով քաղցեղի ռիսկը: