
Ճապոնիան պատրաստ է վերանայել կամ չեղյալ հայտարարել ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան կարող է վերանայել կամ չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները, եթե Մոսկվան ակտիվ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան. «Եթե Ռուսաստանը Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման համար ձեռնարկի ակտիվ ու ակնհայտ քայլեր, ապա ոչ վաղ անցյալում ընդունված միջոցները կարող են ուղղումների ենթարկվել կամ էլ չեղյալ հայտարարվել»:
Ճապոնիան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցները սահմանել է երեկ: Դրանք առնչվել են ռուսական մի շարք անկերի: Մինչ այդ էլ Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարտին, ապրիլին ու օգոստոսին: