Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում»,- ասված է գրառման մեջ:
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը վճռել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը
Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:
ՕԵԿ-ը փոխանակ կատարելու դատարանի որոշումը, լրատվամիջոցներին տրամադրելով միանգամայն կեղծ տեղեկատվություն, փորձում է մոլորության մեջ գցել հասարակությանը և պատկան մարմիններին: Սա է ամբողջ իրականությունը, որն անհերքելի փաստ է: Այս պայմաններում մամուլում հայտնվում է հաղորդագրություն ՕԵԿ-ի կողմից դատը շահելու, ինչ-որ հեռուստատաղավար կառուցելու և սեպտեմբեր ամսին շահագործման հանձնելու մասին, ինչն էլ առաջացրեց համալսարանի աշխատակիցների և ուսանողության զայրույթը:
Վստահ եմ, որ Թուրքիան շարունակելու է ինտենսիվ զարգացումը:
Թմրամիջոցն աճեցրել, օգտագործել և շուրջ մեկ տարի հյուրասիրել էր նաև ծանոթներին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ես բազմիցս ասել եմ, որ մենք այս մոլորակի վրայի ամենափոքր պետություններից ենք և միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Պատերազմի պատրաստ լինելով որոշակի խաղաղություն կունենանք: Ինչ մնում է կրակոցներին, ապա ես միշտ ասել եմ ու կասեմ` թշնամին նա է, ով հարձակվում է, իսկ ով հարձակվում է, նա պարտվում է: Այսօր մեզ վրա հարձակվողները համարվում են թշնամիներ, և եթե փորձեն նման ձևով, ինչպես 90-ականներին, ապա իրենք մի քանի անգամ ավել զոհեր կունենան, ինչ այդ տարիներին: Ամեն հայ տղամարդ, ով իրեն այսօր համարում է իր երկրի զինվորը, պետք է պատրաստ լինի այդ արժանի հակահարվածը թշնամուն տալու համար: Ադրբեջանի այս ակտիվությունն էլ չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված:
Օգոստոսի 11-ին, ժամը 00.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չելիքը հավելել է, որ համագումարի արդյունքներով՝ ԱԶԿ-ական պատգամավորներից մեկը կդառնա Թուրքիայի վարչապետ, իսկ մինչ այդ Էրդողանը կշարունակի պաշտոնավորել որպես երկրի վարչապետ:
Խմիչքը չարաշահված էր, կրքերը` բորբոքված. դանակահարություն Արմավիրում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյությում:
Մենք պայմանավորվենք Աշխատանքային խմբի գործունեության վերսկսման մասին, որը բաղկացած է լինելու նախագահի աշխատակազմի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:
Բողոքի դիտարկմանը ներկա է գտնվել անձամբ Արիֆ Յունուսը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ չէր ցանկանա, որ Վրաստանում իրավիճակը վերածվեր այնպիսի «Մայդանի», ինչպիսին որ գրանցվել է Ուկրաինայում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. օգոստոսի 13-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի 6, 8, 10, 12, 14, 16, 18, 23/1 համարների, Ուլնեցու փողոցի հանրակացարանի թիվ 5-8 մասնաշենքերի, Ուլնեցու փողոցի մասնավոր տնատիրությունների, Երիտասարդական հիմնադրամի հանրակացարանի, Դ. Կանայանի անվ. ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ջրամատակարարումը:
Այս մասին իրանական ԶԼՄ-ների համաձայն, հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Մաջեդին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող զինվորների և սպայական անձնակազմի հետ:
Բացի այդ, Լեհաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկանցում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում:
«Ադրբեջանի ժողովուրդը պետք է անընդհատ գիտակցի, որ սեփական վերարտադրումն ու գոյությունը արդարացնելու այլ հնարավորություն չունեցող ալիևյան ռեժիմը, որն այդ իսկ գոյությունը հիմնավորում է Հայաստանի հանդեպ ագրեսիայով և դաժանությամբ, իրենց իսկ բերելու է կորուստներ՝ և՛ նյութական, և՛ մարդկային, և՛ վարկաբեկվելու, և՛ խայտառակվելու են ամբողջ աշխարհում, ադրբեջանցուն մարդիկ դիտարկելու են որպես պոտենցիալ կացնահարող, դանակահարող, սպանող, գազան, ահաբեկիչ և այլն»:
Այդ թվերը ներկայացված են ՆԳՆ-ի պաշտոնական կայքում:
Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության եւ կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակի կապակցությամբ:
Վաշինգտոնի համար Արցախը Եվրոպա է, և դրա հարցը` առաջնային։ Մոսկվայի համար Արցախը` Եվրասիա (առանց մաքսակետի հստակեցման…), իսկ հարցը` առանձնահատուկ։ Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը։
«Ինձ համար բավականին զարմանալի էր, որ երբ Կարեն Պետրոսյանը հատել էր սահմանը, Պաշտպանության նախարարության խոսնակն ասաց՝ այդ հարցով մեզ մի´ դիմեք, այլ դիմեք ոստիկանություն և քաղաքական իշխանություններին: Ես սգում եմ այդ ողբերգության համար, բայց պատկերացրեք, եթե այդ նույն տեղով մտներ ադրբեջանական դիվերսիոն մի խումբ: Սա նշանակում է սահմանների բառադիություն, որ Կարեն Պետրոսյկանը ազատ անցել է Ադրբեջանի սահմանը, գյուղ է մտել: Հարբած լիներ, թե ինչ լիներ` նա չպիտի կարողանար անցնել: Հստակ սահմաններ պետք է լինեին՝ ցանկապատ պետք է լիներ, առնվազն սլաքներ պետք է լինեին, որ այնտեղ Ադրբեջանն է, զգույշ եղիր և այլն»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցն ու Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու հեռանկարները: