Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը խոստացել է շուտով վերադառնալ իշխող կուսակցության շարքերը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է օգոստոսի 28-ին իր լիազորությունների ժամկետի սպառվելուց հետո վերադառնալ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը (թուրքական օրենսդրության համաձայն, Թուրքիայի նախագահը չպետք է զբաղվի նաև կուսակցական գործունեությամբ).

«Անկասկած է, որ նախագահության ավարտից հետո ես կվերադառնամ կուսակցություն: Ինձ համար դա կատարելապես բնական բան է: Վստահ եմ, որ Թուրքիան շարունակելու է ինտենսիվ զարգացումը»:

Գյուլը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում գտնվել է 7 տարի, որոնց ընթացքում տեղի են ունեցել բազում իրադարձություններ. «Սակայն ես այդքան ուժեղ չեմ կառչում անցյալից, ես նայում եմ ապագային: Բոլոր խնդիրները ես լուծել եմ համբերությամբ»:

ԱԶԿ-ի հիմնադիրներից Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահ է ընտրվել 2007 թվականին:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում երեք ռեկորդ է սահմանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031