Բաժիններ՝

Ղազախստանը 100 միլիոն դոլար կհատկացնի Ղրղզստանին՝ Մաքսային միությանը նրա անդամակցության համար

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը համաձայնվել է 100 միլիոն դոլար հատկացնել Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» իրագործմանը: Այդ գումարը կուղղվի Ղրղզստանի գյուղատնտեսության և անասնաբուժական ծառայությունների զարգացմանը:

Այս մասին հայտարարել է Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարար Դանիլ Իբրաևը: Ղազախստանի հատկացրած գումարով Ղրղզստանում կկառուցվի լաբորատորիա՝ ստուգելու համար գյուղմթերքի որակը, ինչպես նաև կատարելագործվելու է Մաքսային միության երկրներ արտահանվող արտադրանքի փաստաթղթավորման բազան:

Մաքսային միությանն անդամակցելուց առաջ Ղրղզստանը պետք է օպտիմալացնի 102 նորմատիվա-իրավական ակտ: Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն արդեն այս տարվա աշնանը:

Ղրղզստանը հուսով է Եվրասիական տնտեսական միությանը միանալ մինչև ընթացիկ տարեվերջ: Ռուսաստանի Դաշնությունը Ղրղզստանին հատկացնելու է 1.2 միլիարդ դոլար՝ դյուրացնելու համար Մաքսային միություն հանրապետության մուտքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցն ու Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու հեռանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս