Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանը չի բավարարել Արիֆ Յունուսի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր դիտարկել է կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի բողոքը՝ կապված իրեն կալանքի տակ առնելու հետ: Բողոքի դիտարկմանը ներկա է գտնվել անձամբ Արիֆ Յունուսը:

Այս մասին գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Խալիդ Բագիրովը: Դատարանը չի բավարարել բողոքը՝ Արիֆ Յունուսին թողնելով կալանքի տակ: Առաջին ատյանի դատարանն օգոստոսի 5-ին որոշել էր 3 ամսով կալանքի տակ առնել Արիֆ Յունուսին:

Հուլիսի 30-ից Արիֆ Յունուսը գտնվում էր վերահսկողության տակ, իսկ նրա կին, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին կալանավորել էին: Ամուսինները մեղադրվում են պետական դավաճանության և այլ հանցանքների մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս