Նախարարը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Շինհրապարակում շրջայցի ընթացքում նախարարը շինարարներին հիվանդանոցի կառուցման աշխատանքի որակի վերաբերյալ հանձնարարականներ տվեց:

Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համշախարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համապատասխան վարկային ծրագրի շրջանակում:

Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:

Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն Բերդի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաև կկառուցվի կցակառույց` բոլոր բժշկական ծառայությունները տեղակայելով մեկ մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: Բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին:

Հիվանդանոցի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը:

Բերդում Երևանից ժամանած մասնագետները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, հետազոտեցին երկու տասնյակից ավելի այցելուների, նրանց նաև անվճար ակնոցներ տրամադրվեցին:

«Հայ ակնաբուժական նախագիծը» և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը նախատեսում են Տավուշի մարզում ակնաբուժական ստացիոնար ծառայություն ստեղծել

«Առողջապահության նախարարության և Տավուշի մարզպետարանի հետ արդեն իսկ առկա է նախնական պայմանավորվածություն տարածքի տրամադրման վերաբերյալ: Նյութական և մասնագիտական ապահովությունն իրականացնելու է ակնաբուժական նախագիծը, մասնագիտական և կադրային պատրաստվածությունը, ինչպես նաև բժշկական հսկողությունը` մեր կենտրոնը»,- ասաց Ալեքսանդր Մալայանը` հավելելով, որ նախաձեռնության հիմնական նպատակն է աստիճանաբար ծավալել ծառայություն, որը հնարավորություն կտա Տավուշի մարզում կանխարգելել և ժամանակին բուժել ակնային լայն տարածում ունեցող հիվանդությունները:

Պրոֆեսորի գնահատմամբ` համատեղ նախաձեռնության հիմքում ՀԱՆ-ի և Մալայան կենտրոնի շուրջ երկու տասնամյակի ընթացքում կյանքի կոչված` հնարավորինս շատ հիվանդների ապաքինելու մարդասիրական գաղափարն է:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս