Բաժիններ՝

Կարծում եմ, որ Վրաստանում իրավիճակը կփոխվի շատ արագ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կարծում է, թե Վրաստանում իրավիճակը կփոխվի շատ արագ:

Սաակաշվիլին ընդգծել է, որ չէր ցանկանա, որ Վրաստանում իրավիճակը վերածվեր այնպիսի «Մայդանի», ինչպիսին որ գրանցվել է Ուկրաինայում. «Ես կցանկանայի, որ այն որոշվեր հանգիստ, դեմոկրատական եղանակով: Ի ամոթ ինձ՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը նախևառաջ դեմ է եղել «Մայդանին», և երկրորդ՝ նրանք հրաժարվել են հայտարարությամբ հանդես գալ ինքնաթիռի կործանումից հետո:

Նրանք ասել են, թե լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ: Եվ երրորդ՝ կան բազմաթիվ մարդիկ, որոնք համարում են, որ Ռուսաստանն ամենակարող է, և նա ամեն դեպքում անելու է ամեն ինչ: Կարծում եմ, որ Ուկրաինան վերջ կդնի այդ տրամաբանությանը:

Պետք է հասկանալ, որ Վրաստանում ընտրություններում հաղթել է «Գազպրոմի» խոշորագույն բաժնետերը (Բիձինա Իվանիշվիլի): Նա ամենամեծ մասնաբաժինն ունի մասնավոր բաժնետերերի շրջանում: Ներկայումս պաշտոնական որևէ այց չի կատարվում Ուկրաինա, երբ անհրաժեշտ է օգնել նրան: Մենք կարող էինք անել մի շարք բաներ, առնվազն աջակցության մասին հայտարարություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս