Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031