Բաժիններ՝

Ճապոնիան ու Հարավային Կորեան ԱՄՆ-ից գնել են գերթեթև նավթի առաջին խմբաքանակը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան ու Հարավային Կորեան ԱՄՆ-ից գնել են գերթեթև նավթի (կոնդենսատ) առաջին խմբաքանակը: Մատակարարման ծավալները մեծ չեն, սակայն գնումն ունի խորհրդանշական նշանակություն:

Գործակալությունն ընդգծում է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է, որ իր դաշնակիցներն ավելի քիչ կախված լինեն Ռուսաստանից կամ Իրանից, ապա անհրաժեշտ է, որ նա ցուցաբերի պատրաստակամություն՝ մատակարարի դերում հանդես գալու համար, և ոչ թե թերթաքարային բոլոր հանքավայրերի ողջ արդյունահանումը պահի ներքին շուկայում:

Հունիսի վերջին ԱՄՆ-ն ընկերություններին թույլատրել էր արտահանել առավելագույն վերամշակված գերթեթև նավթ՝ հաշվի անելով երկրում թերթաքարային նավթի ու գազի արդյունահանման կտրուկ աճը: ԱՄՆ-ում օրական արտադրվում է մինչև 1 միլիոն բարել կոնդենսատ, ինչը կայունացումից հետո կարող է արտահանվել:

Դա կրկնակի գերազանցում է Կատարից արտահանման ծավալը: Կոնդենսատը կարող է օգտագործվել որպես հումք՝ նավթաքիմիական ձեռնարկությունների համար: Բացի այդ, այն անհրաժեշտ է Լատինական Ամերիկայում արդյունահանվող ծանր նավթի հեղուկացման (ջրիկացման) համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս