
Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը բժիշկների հսկողության տակ է

Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի մայրն այսօր հայտարարել էր, որ իր որդու վիճակը շատ ծանր է: 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վալերի Հովհաննիսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Գ. Ղլեչյանի խոսքով՝ կալանավորի վիճակը նորմալ է, նա բժիշկների հսկողության տակ է, ստանում է անհրաժեշտ բուժումը:
Հիշեցնենք, որ Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, կրակոցներ հնչել էին մայիսի 17-ին: Վալերի Հովհանիսյանին հուլիսին 4-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն։ Նա կալանավորվել էր: