Բաժիններ՝

Ադրբեջանի համար նպատակահարմար է համարվում մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակ ձևավորելը. Լեյլա Յունուս

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն այսօր ՆԱՏՕ ԽՎ-ի սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերում գործող զորակոչային տարիքը չի արդարացնում իրեն, այն արդյունավետ չէ և հանդիսանում է կոռուպցիայի աղբյուր:

Յունուսը կարծում է, որ Ադրբեջանի համար անհրաժեշտ չէ մեծ թվակազմով զինված ուժեր պահելը: Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ակտիվ փուլում՝ 1992-1993 թվականներին, Ղարաբաղում հայկական զորամիավորումների կազմում եղել է մոտ 18.000 մարդ, իսկ ադրբեջանական բանակն ունեցել է 21.000 զինծառայող.

«Ներկայումս փորձագիտական տարբեր հաշվարկներով՝ Ղարաբաղյան ճակատում Հայաստանի բանակի զինծառայողների թվակազմը չի անցնում 8000 մարդուց և նրանք հիմնականում գտնվում են երկրորդ էշելոնում, այսինքն Հայաստանին սահմանակից Քարվաճառի, Բերձորի ու Կովսականի շրջաններում:

Մնացյալ ճակատներում գտնվում են Ղարաբաղի հայերի ստորաբաժանումները՝ 18.000 մարդ: Այդպիսով, հայերն ունեն 26.000 զինծառայող: Դրա համար էլ նման քանակությամբ զորքին դիմակայելու համար անհրաժեշտ չէ վիթխարի բանակ՝ հենված զորակոչային համակարգի վրա: Ընդ որում, զինված ուժերի մեծ մասը գտնվում է հակամարտության գոտուց դուրս:

Այդ պատճառով էլ նպատակահարմար է ձևավորել մարտունակ, պրոֆեսիոնալ բանակ: Կամավոր հենքով պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը կվերացնի այլընտրանքային ծառայության մասին բոլոր հարցերը, վերջ կդնի իրավապաշտպանների, զինվորների մայրերի կոմիտեների դժգոհություններին և այլն:

Կամավորը պայմանանագրային զինծառայող է, ով իր համար ընտրում է պատվավոր մասնագիտություն՝ Հայրենյաց պաշտպան: Ադրբեջանում տարեկան զոհվում է մինչև 30 զինծառայող, և նրանք չեն մահանում հայ դիպուկահարների ձեռքից: Բանակը թաղված է կոռուպցիայի մեջ, այն պետք է լինի պրոֆեսիոնալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս