Պորոշենկոն Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով լիազոր է նշանակել
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանով հաստատել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով նախագահի լիազորի պաշտոնի ստեղծումը, որում նշանակվել է «ՈՒԴԱՌ» կուսակցության խմբակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոն: Համապատասխան №533 հրամանն այսօր հրապարկվել է պետության ղեկավարի կայքում և մտել ուժի մեջ:
Գերաշչենկոյի հիմնական առաջադրանքներն են լինելու լարվածության ապաէսկալացման հարցերում նախագահի դիրքորոշումը ներկայացնելը, քաղաքացիական համաձայնությանը հասնելը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի ու առողջության նկատմամբ ոտնձգություններ թույլ չտալու ապահովումը, Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների դադարեցումն ու երկրի արևելքում առկա իրավիճակի կարգավորման վերաբերյալ նախագահի խաղաղության պլանի ներդրումը: