Բաժիններ՝

«Լուսավոր խոսքեր» ու հանդիմանանքներ՝ ԱԺ լսումների ժամանակ

Այսօր Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումները հերթական «լեզվամարտի» հարթակ հանդիսացան: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը գովեստի խոսքեր շռայլեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հասցեին, ինչի հանդեպ անտարբեր չմնաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և նկատեց, որ «լուսավոր» խոսքեր հնչեցին:

«Պարոն Զուրաբյանը ներկայացնում է քաղաքական այն ուժը, որ լրիվ իրավունք ունի մեզ կշտամբելու, որովհետև ինքը մտածում է, որ հայ ժողովուրդն արդեն մոռացել է մութ ու ցուրտ տարիները»,- շտապեց հակադարձել Հ.Նաղդալյանը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ իր հերթին ամոթանք տվեց, թե չի կարելի հաղթանակի տարիների մութ ու ցուրտի հետ կապված մեղադրանքներ ներկայացնել, այն էլ քաղաքական մեծամասնության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30