Մյուս տարի էլեկտրաէներգիան չի թանկանա. Ռոբերտ Նազարյան
«Մյուս տարի սակագնի վերանայման արդունքում սպառողների համար բարձրացում չենք ունենա, գինը կմնա նույնը»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա նշեց, որ սակագների փոփոխման հարցը բարձրացրել է հենց ՀԾԿՀ-ն, որովհետև դա նաև իրենց պարտավորությունն է՝ ապահովել ընկերությունների հասույթը:
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ կարծես, այս բարձրացումը ՀԷՑ-ի համար չի, արտադրող կայանների համար է, այսինքն ՀԷՑ-ը խնդիր չունի, ԱԷԿ-ն ու արտադրող մյուս կայանները խնդիր ունեն:
Նազարյանը պատասխանեց, որ ֆինանսական 17.9 մլրդ դրամ ճեղքվածքի մեջ յուրաքանչյուրն ունի իր բաժինը: