Այսօրվա դրությամբ չկա որևէ հեռանկար, որ վրաց-աբխազական երկաթուղին կարող է բացվել: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով Աբխազիայի չճանաչված հանրապետությունում մայիսի վերջին տեղի ունեցած իշխանափոխությանը և հեղափոխական գործընթացներին` քաղաքագետն ասաց, որ դրանք կապ չունեն ուկրաինական ճգնաժամի հետ: Սակայն ուկրաինական ճգնաժամը, ըստ նրա, վերջ է դրել հետխորհրդային դարաշրջանին, և սկսվել է նոր շրջան:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:
ՀՇԿՀ-ն կքննարկի նաև արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի օգոստոսի 1-ից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանն իր գործով դատական նիստի ընթացքում ասաց, որ ողջունում է Հայկ Կյուրեղյանի արարքը: Շ. Հարությունյանն ասաց, որ դա համարում է բողոքի դրսևորում, նրան համարում է իր պայքարի ընկեր, նա ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դրսում կրակել էր:
ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S.», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի «հզոր հետախույզներ»:
Դիվանագիտությունը ՓիԱռ չէ, որ ի ցույց դնել ցանկացած քայլ` ներկայանալով հերոսի կարգավիճակում: Հակառակ դեպքում, եթե մենք նպատակ դրած լինեինք հնչեղություն ապահովելու, հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ-որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել, իրականում տապալելով աշխատանքները ԵԽԽՎ-ում, սակայն հերոսանալով «վայ ՓիԱռշիկների» խորհուրդներով և աչքերում (ականջդ կանչի, Զարուհի…):
«Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
«Անձամբ ես կարող եմ մի բան ասել, որ բոլոր դեպքերում մեծ զոհողություն կլինի իշխանությունների համար, որ ես ասեմ՝ գիտեք, դեռևս ուզում եմ վերլուծել, մտածել այն ամենի վերաբերյալ, ինչ ասվել է երկրորդ նախագահի կողմից: Պարզապես այնպիսի բան է ասված, որ ամբողջ մեր ժողովուրդը, հասարակությունն է դա իմանում: Այսպես որ, չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, ու ես ասում եմ, որ դա 1000 տոկոսով իրականությանը համապատասխանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ դիտարկմանը, թե «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով:
Մուսուլման ազգերը պետք է համագործակցեն Մերձավոր Արևելքի զարգացման ու տարածաշրջանում ծայրահեղականությունն արմատախիլ անելու ուղղություններով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կոչ էր արել չքաղաքականացնել «Հարավային հոսք» գազատարի նախագիծը:
Մենք շեշտադրում ենք կատարում ոչ թե անմիջական, կտրուկ արդյունքի վրա, այլ՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարի հետևանքների վրա:
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպման ժամանակ փոքր բիզնեսի նկատմամբ արտոնությունների կիրառման մեխանիզմ է ստեղծվելու և փաստաթղթավորման միջոցով խստացվելու են ստուգումները, որպեսզի խոշոր բիզնեսը այդ ընթացքում ավելի թափանցիկ աշխատի ու ստվերից դուրս գա:
Ակցիայի մասնակիցները պահանջել են Ադրբեջանում կալանքի տակ պահվող լրագրողների ու բլոգերների ազատ արձակում:
«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ իջնելը և այդ ձևով հանդես գալը խորհրդանշական է: Դրա մեջ կա մեծ սիմվոլ: Այսինքն՝ սա մեր պետության դեմ ագրեսիայի էլեմենտներից մեկն է: Էշալոնացված ագրեսիա կա: Ինչ-որ ժամանակ առաջ եկավ Կիսելյովը, դրանից հետո մեզ ուղարկեցին Լավրովին: Ես ուզում եմ ասել, որ շատ շերտավոր, բազմաշերտ գրոհ է գնում Հայաստանի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալով՝ մեզ սպառնում են: Ինչ-որ մեկը մեզ սպառնում է՝ ասելով՝ «այսպիսի զենք էլ մենք ունենք Հայաստանի Հանրապետության դեմ»: Մեզ ասում են՝ «եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին: Նա պատրաստ է, նա հայտ է ներկայացնում, որ հետ կգա, իսկ մենք կօգնենք նա հետ կգա ու այդ դեպքում դուք կունենաք Ռոբերտ Քոչարյանին»:
Մարիաննային օգնելու համար«ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ում իր մոր` Նելլի Բասենցյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը:
ԵԽԽՎ-ի պատգամավորները նրան վերընտրել են տվյալ պաշտոնում:
Բրասորը պաշտոնական այցով Բաքվում է գտնվել մայիսի 22-ին:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ սկսած 2009թ.՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, ապա նաև ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու որդուն:
Տվյալ որոշումը չեղյալ հայտարարելու օգտին քվեարկել է 153 սենատոր, մեկ սենատոր դեմ է արտահայտվել, իսկ ձեռնպահներ չեն գրանցվել:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Բաքվում աժիոտաժ է` Ստեփանակերտի օդակայանն աշխատում է Ստեփանակերտի օդակայանից թռիչքներ են իրականացնում փոքր երկտեղանոց օդանավեր:
Նախարարը հավելեց, որ քննությունների ընթացքում կանխվել են «նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձերը». դիմորդները հեռացվել են քննասենյակից: Այս տարի տվյալ դիմորդները կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից: Նա ասաց, որ նախարարության տեսակետն այս հարցի շուրջ «շատ խիստ է, և իրենք թույլ չեն տալու նման դիմորդներին նորից մասնակցել քննություններին», քանի որ հասարակությանը և նախարարությանը խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել:
Ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։
Հունիսի 25-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 10-րդ փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար:
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բազմիցս ասել է, որ որևէ կապ չունի Աշոտ Սուքիասյանի գործի հետ: Իրազեկված կամ տեղեկացված չի եղել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության մասին»:
Գասպարիի կարծիքով՝ իր տան դիմաց աղբ է լցվել, հարևանների միջոցով «չերեզներով» սպառնալիքներ են փոխանցվել այն պատճառով, որ երեկ ինքը ակցիա է անցկացրել «նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի» տան մոտ:
Նրանց հիշեցնում ենք վերջին անգամ, որ լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը։ Միևնույն է՝ մենք շարունակելու ենք պայքարը և վաղը առավոտվանից հավաքվելու ենք շենքի մոտ։ Իսկ մեր կողքին կանգնած իսկական մտավորականներին և արվեստագետներին՝ մեր ակնածանքն ու խոնարհումը։ Ուրախ ենք, որ նրանց շարքերում գրվեց նաև Տիգրան Համասյանի անունը։ BRAVO, Տիգրան, դու իսկակա՛ն հայրենասեր ես»։
Հայաստանի համար այսօր մտավոր ունակությունների և կապիտալի միահյուսումը միակ և ապագային միտված զարգացման համար ամենակարևոր գրավականը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են նախորդ տարվա արդյունքներով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: Սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչները համամիտ չեն պատգամավորների հետ և կառավարության առաջիկա՝ հունիսի 26-ի նիստում, պատրաստվում են ԲՀԿ-ականների օրենսդրական առաջարկությանը բացասական եզրակացություն տալ: