ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպելու է ադրբեջանցի քաղբանտարկյալների հետ
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասորը վերստին մեկնելու է Ադրբեջան: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Բրասորն Ադրբեջան է մեկնում քաղբանտարկյալների հետ հանդիպելու համար.
«Չի կարելի խնդիրները լուծել՝ հերքելով դրանք: Մենք պետք է շարունակենք բաց ու անկեղծ երկխոսությունը՝ խնդիրները լուծելու համար, որոնք ունեն լուծում: Ես նորից կմեկնեմ Բաքու, որպեսզի հանդիպեմ մի շարք բանտարկյալների հետ»:
Բրասորը պաշտոնական այցով Բաքվում է գտնվել մայիսի 22-ին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում, ուր նրան հարցեր են ուղղվել երկրի քաղբանտարկյալների մասին: