«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ստրասբուրգում բողոքի ակցիա է կազմակերպել Ալիևի ելույթի ժամանակ (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մի խումբ անդամներ ու Ադրբեջանի քաղաքական վտարանդիների ներկայացուցիչները երեկ համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի շենքի առջև:

Ակցիայի մասնակիցները պահանջել են Ադրբեջանում կալանքի տակ պահվող լրագրողների ու բլոգերների ազատ արձակում: Ակցիան անցկացվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ունեցել են կալանքի տակ պահվող լրագրողների նկարները և վանկարկել են նրանց ազատ արձակման պահանջով կարգախոսներ:

Նրանք նաև ԵԽԽՎ-ի պատգամավորներից պահանջել են, որ նրանք Բաքվից պահանջեն ազատ արձակել ԶԼՄ-ների աշխատակիցներին: Ալիևի ելույթի ժամանակ համանման ակցիա է անցկացվել նաև նիստերի դահլիճում, ինչը հարուցել է Ալիևի զայրույթը:

Տեսանյութեր

Լրահոս