
Մերձավոր Արևելքը վերածվել է սպանությունների, բռնությունների ու քաղաքացիական պատերազմների արենայի. Ռոուհանի

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում հանդիպել է Բրունեյի նոր դեսպանի հետ: Հանդիպման ժամանակ Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլման ազգերը պետք է համագործակցեն Մերձավոր Արևելքի զարգացման ու տարածաշրջանում ծայրահեղականությունն արմատախիլ անելու ուղղություններով:
Ռոուհանիի խոսքերով՝ Մերձավոր Արևելքը վերածվել է սպանությունների, բռնությունների ու քաղաքացիական պատերազմների արենայի: Իրանի նախագահը կարծում է, որ մուսուլմանական երկրները պետք է իրենց անխոս ներդրումն ունենան տվյալ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցերում:
Ռոուհանին նաև անհրաժեշտ է համարել Իրանի ու Բրունեյի միջև կապերի ամրապնդումը: