
Յագլանդն առաջիկա 5 տարում կշարունակի իր աշխատանքը՝ որպես Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նորվեգացի Թյորբոռն Յագլանդն առաջիկա 5 տարում շարունակելու է իր աշխատանքը՝ որպես Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար: ԵԽԽՎ-ի պատգամավորները նրան վերընտրել են տվյալ պաշտոնում:
63-ամյա Յագլանդը, ով հանդիսանում է «Նորվեգական աշխատավորական» կուսակցության անդամ, ժամանակին զբաղեցրել է Նորվեգիայի արտգործնախարարի, վարչապետի ու խորհրդարանի նախագահների պաշտոնները:
2009 թվականի սեպտեմբերին Յագլանդն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում և նույն թվականին գլխավորել է Նորվեգական նոբելյան կոմիտեն: