
Բաքվում աժիոտաժ է` Ստեփանակերտի օդակայանն աշխատում է (տեսանյութ)

Փոքր երկտեղանոց օդանավերը զբոսաշրջիկների համար թռիչքներ են իրականացնում Ստեփանակերտի և Շուշիի վրայով:
Բաքվում աժիոտաժ է` Ստեփանակերտի օդակայանն աշխատում է
Ստեփանակերտի օդակայանից թռիչքներ են իրականացնում փոքր երկտեղանոց օդանավեր:
Արցախի երկնքում թռիչքներ կատարելու հնարավորությունից օգտվում են նաև զբոսաշրջիկները: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը սավառնում Ստեփանակերտի և Շուշիի, բնության գեղատեսիլ վայրերի վրայով: Ադրբեջանական մամուլն արդեն վայնասուն է բարձրացրել այս առիթով՝ նշելով, որ Ստեփանակերտի օդակայանը փաստացի գործում է: