Բաժիններ՝

Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը. Tert.am

Ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։

Tert.am-ի հետ զրույցում Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավդալյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին։

«Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս