Աղբյուրներն ընդգծում են, որ այդ խմբավորումներն արդյունավետորեն օգտագործում են միմյանց առավելությունները:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 25-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր – Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1941թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նամին փոխարինել է Գլխավոր շտաբի նախկին պետ Խեն Յոն Չհոլը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Սուարեսի դեմ կարգապահական գործը հարուցվել է այն բանից հետո, ինչ Կելինին Իտալիայի հավաքականի պարտությունից (0:1) հետո Սուարեսին մեղադրել է իր ուսը կծելու մեջ:
Դա կարող է հանդիսանալ առաջին քայլը՝ տվյալ ապրանքատեսակն այլ երկրներ արտահանելու վրա դրված սահմանափակումների մեղմացման ուղղությամբ:
Լիբիացիները պետք է 1628 թեկնածուից ընտրեն 200 պատգամավորի, այդ թվում նաև 32 կնոջ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Կոլվելը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քառյակը ինչու է ներկայացնում պահանջներ, որոնց մասին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախապես խոսել էր արդեն:
Ամեն բնակարանում էլ կան ինչ-որ առարկաներ կամ իրեր, որոնք կարող են խանգարել ընդհանուր հարմարավետությանը կամ կոկիկությանը: Մի փոքր երեւակայություն, եւ կարելի է այնպիսի լուծումներ գտնել, որոնց արդյունքում հնարավոր է աննկատելիորեն քողարկել թերությունները կամ դրանց ակնհաճո տեսք հաղորդել:
Ազգային ժողովում հանրապետական պատգամավորները «առյուծ են կտրում», իսկ ԵԽԽՎ-ում, երբ հակահայկական ելույթներ են հնչում, հանրապետական պատվիրակները դառնում են անզոր:
Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի 37PQ117 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչից ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ը (ծնվ. 1950թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ:
Ինչպես գրում է «Росбалт»-ը, օրերս երկու «օրենքով գողեր»՝ Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) ընկերների նեղ շրջանակում հայտարարել են, որ Տիմոխա մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի գնդակահարությունը Անդրեյ Գոլուբևի սպանության վրեժն էր։ Քրեական հեղինակություն Գոլուբևը (Սկիֆ) սպանվել է 2009 թվականին։
«Ես ոչինչ չեմ բացառում, ուղղակի քայլը պետք է անել՝ ըստ համարժեքության և անհրաժեշտության: Եթե իրենք (մեծամասնություն:- խմբ.) շարունակեն իրենց նույն կերպ պահել, չի բացառվում, որ մենք թողնենք ամեն ինչ և դուրս գանք փողոց»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Երեկ Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ միությանն անդամակցության դեպքում Հայաստանը պետք է փոխհատուցի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ իր գործընկեր երկրներին և դրա համար հարկավոր է բանակցել ԱՀԿ հետ
«Հետևում եմ հայաստանյան իրադարձություններին: Գառնու տաճարում սրճարան կառուցելու շինթույլտվություն եղել է, այսինքն՝ նախարարը սրճարան-ռեստորանի թույլտվությունն անարգել տալիս է: Փաստորեն, եթե Մշակույթի նախարարությանն առաջարկեք՝ սրճարա՞ն, թե՞ քանդակ, նա կընտրի սրճարանը, և այսպիսով Մշակույթի նախարարությունն ավարտվում է»,- ասում է Վազրիկ Մանասսիանը:
Ամանդա Փոլի կարծիքով՝ Հայաստանը կարող էր լուրջ լարվածություն առաջացնել Ղազախստանի և Ադրբեջանի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, հետևաբար հստակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված իր սահմանների շրջանակներում: