
Ջրաբերուկները ծածկել են Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 10 մ հատվածը

Հունիսի 3-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ը ծածկվել է ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությանը:
Ժամը 22.55-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, արգելափակված ավտոմեքենաներ չկան:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Արտակարգ իրավիճակների նախարարություն