Արծվիկ Մինասյան. Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել
Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք 4 հոգու անուն են ներկայացրել Կառավարությանը, սակայն որևէ քննարկման մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ քննարկումներ են ընթանում, որոնց «մասնակցում են բոլոր այն անձինք և ուժերը, ովքեր այս ընթացքում և´ ցանկություն են հայտնել, և´ առաջարկություններ ու մոտեցումներ են ներկայացրել»: Նա նաև նշել էր, թե աշխատանքային այդ քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցեր են շոշափվում: