
«Հոնդա»-ն Երևան-Մեղրի ճանապարհին շրջվել է. 73-ամյա ուղևորուհին մահացել է

Հունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն