
Մասնագետ. Կեսարյան հատումն ու բացասական կողմերը

aroxj.am. Թեման պարզաբանում է գինեկոլոգ Նելլի Նահապետյանը
«Ինչպես Ցանկացած վիրահատության միջամտություն, կեսարյան հատումն նույնպես ունի իր ցուցումները: Ցուցումները բաժանվում են երկու մասի`բացարձակ ցուցումներ, երբ կեսարյան հատում չանելը անհնար է և հարաբերական ցուցումներ, երբ որոշակի սպասողական տակտիկա ենք վարում, երբ հարաբերական ցուցումները կվերածվեն բացարձակի: Բացարձակի մեջ բավական քանակ կա, առանձնացնեմ մի քանիսը` նեղ կոնքը, երբ պտղի գլուխը անհնար է, որ անցնի, այսինքն գլխի չափերը ավելի մեծ են քան կոնքի խոռոչը, կնոջ սեռական օրգանների, միզապարկի, աղիների, կոնքի ոսկրերի ուռուցքային պրոցեսը, երբ անհնար է ծննդաբերել բնական ուղիներով, արգանդին սպառնացող պատրպածքը, կոնքոսկրերի դեֆորմացիաները, պտղի սուր հիտոկսիա և պորտալարի վտանգը: Կա դաժան տարբերակ կնոջ հանկարծամահությունը կամ ակոնիկ վիճակները:
Կեսարյան հատումն ունի իր բացասական կողմերը` վերքի լավացման խնդիրներ, թարախակալում, կրկնակի հղիության ժամանակ անլիարժեքություն, արգանդի պատրվածքի խնդրի առաջացում և այլն: Վերքերը լավանում են, եթե առաջնային ձգման ժամանակ ոչ մի բորբոքային պրոցես չի լինում` 5-7 օրվա ընթացում կարող են լողանալ, օգտագործել օճառներ և այլ հեղուկներ: Իսկ ներսում դեպի արգանդը գնացող վերքերը, օրգանիզմը, ինչպես սովորական ծննդաբերության ժամանակ վերականգնվում է 40 օրվա ընթացքում:
Կեսարյան հատումից հետո հաջորդ երեխայի ծնունդը նախատեսվում է 1.5-2 տարի հետո: Ցանկալի չէ կեսարյան հատմամբ 3-ից ավել երեխա ծծնդաբերել, բայց դա դոգմա չէ»: