Գյումրու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինությունը առնվազն մեկ տարով էլ հետաձգվեց
Այս տխուր, եթե չասեմ գյումրեցի անօթևան առնվազն 430 ընտանիքներին հուսահատության մատնող լուրը ՀՀ քաղշիննախարարությունում այսօր կայացած հանդիպման ընթացքում «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանին հայտնել է փոխնախարար Արմեն Ղուլարյանը:
Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել աղետի գոտում երկրաշարժի հետևանքով դեռևս անօթևան մնացած ընտանիքների կացարանային խնդիրների լուծման ուղիների, ինչպես նաև բոլոր անօթևան ընտանիքների վերահաշվառում իրականացնելու անհրաժեշտության մասին:
shirakcentre.org