
Շինանյութ, կենդանիներ, հագուստ ու սնունդ բազմազավակ ընտանիքին (լուսանկարներ)

Հայաստանի ամենահեռավոր գյուղում, ծայրահեղ աղքատության մեջ բնակվող 6 մանկահասակ երեխաներ ունեցող այս ընտանիքին այլ օգնությունից՝ զատ, տրամադրել էինք շինանյութ, գոմ կառուցելու նպատակով:
«Շիրակ կենտրոնը» խոստացել էր, որ գոմը պատրաստ լինելուն պես, կտրամադրենք նաև կենդանիներ: Երկու օր առաջ նրանք կայքին հայտնել են, որ գոմն արդեն իսկ կառուցել են:
Այսօր նրանց նվիրեցին թռչուններ, իսկ հետագայում նոր միջոցներ գտնելուն պես այծեր կամ գառներ:
«Շիրակ կենտրոնը» երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց , ովքեր աջակցություն ցուցաբերեցին մեր հերթական բարեգործական նախաձեռնությանը:
«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ: