ՀՀԿ պատգամավորներ. «Աղդամը մեր հայրենիքն է». a1plus.am
Աղդամը մեր հայրենիքի աշխարհագրության մեջ կա՞, թե չկա։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար չի տատանվում այս հարցի շուրջ. «Եթե որպես ազգայնական եք ինձ հարցնում, բնականաբար՝ կա», փոխանցում է a1plus.am-ը։
Եթե Աղդամը մեր Հայրենիքն է, Ստեփանակերտի մասին հարցնելն ավելորդ է։ Այդ դեպքում որտե՞ղ է Ղարաբաղը պարոն Բաղդասարյանի պատկերացումներով՝ Հայաստանի կազմու՞մ, թե՞ Հայաստանից դուրս. «Ղարաբաղը առանձին միավոր է, եւ մենք որեւէ մեկ անգամ չենք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մեջ է»։
Ըստ պարոն Բաղդասարյանի, Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ մտնու՞մ է Մաքսային միության մեջ, թե՝ ոչ։ Մինչ այդ, սակայն, պետք է կարողանա ճանաչելի դառնալ որպես անկախ պետություն։ Համենայնդեպս, Սերժ Սարգսյանն, ըստ նրա, Ղարաբաղը չի օտարում Հայաստանից. «Կամաց-կամաց Ղարաբաղը ավելի հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն մեզ համար, այլեւ միջազգային հանրության մեջ, որ նա Հայաստանի հետ է, եւ մենք միասնական ենք»։
Պարոն Բաղդասարյանի կուսակից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նույնպես Աղդամը համարում է հայրենիք։ Ի տարբերություն Հայաստանի, Աղդամը մեծ հայրենիքի մաս է. «Իսկ մեծ Հայրենիքը նա է, ինչ ունեցել ենք եւ, ցավոք սրտի, տարիների ընթացքում կորցրել ենք»։
Ստեփանակերտը նույնիսկ իրավաբանորեն է մեր Հայրենիքը, սակայն արտառոց ոչինչ չկա, որ Եվրասիական տնտեսական միություն ենք գնում առանց իրավաբանական հայրենիքի, Ղարաբաղի հետ մեր կապը դրանից չի տուժելու. «Մի բան էլ ավելին՝ ինչ մենք կփորձենք օգտվել Եվրասիական միությունից որպես տնտեսական խնդիրների լուծում, դա նաեւ ուղիղ ազդեցություն կունենա դրական իմաստով Լեռնային Ղարաբաղի վրա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: