Ղազախստանի ԱԳՆ-ից կպատասխանեն երեք օրվա ընթացքում. «Նազարբաևի պայմանը միայն Արցախի՞ համար է, թե՞ նաև Ղրիմի». ԳԱԼԱ

Երեկ Աստանայում Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանը վերաբերում է բացառապես Արցախի՞ն, թե՞ նաև Ղրիմին: Պետք է ի նկատի ունենալ, որ Հայաստանին առաջարկում են միանալ այդ ձևաչափով՝ առանց Արցախի, սակայն միևնույն ժամանակ Մոսկվան Եվրասիական միություն է մտնում Ղրիմի հետ միասին:

Արդյո՞ք գործ ունենք երկակի ստանդարտների հետ: ԳԱԼԱ-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությանը: Մեր այն հարցին, թե անդամակցության այդ պայմանը միայն Արցախի՞ն է վերաբերում, թե՞ նաև Ղրիմին, և եթե այո, ապա ինչու՞, ՌԴ ԱԳՆ ծառայությունից պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմել Ղազախստանի ԱԳՆ-ին: Մեր հաջորդ հարցին, թե եթե Հայաստանը, այնուամենայնիվ, հրաժարվի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց, Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի», այս հարցն ընդհանրապես ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունն անպատասխան է թողել:

Իսկ Ղազախստանի ԱԳՆ-ից խոստացան հարցին պատասխանել առնվազն երեք օրվա ընթացքում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս