
Մասնագետի կանխատեսմամբ, այս տարի ծիրանի գինը շուկայում կլինի 500-1000 դրամ. Banks.am

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ թեեւ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի է, սակայն այն սակավաջուր չի կարելի անվանել: Այս մասին գրում է Banks.am-ը։
Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի ծիրանի արտահանման մասին խոսք լինել չի կարող: «Կունենանք ընդհանուր բերքի 10-15%-ը: Շուկայում ծիրանի գինը կտատանվի 500-1000 դրամի սահմաններում»,- ասել է մասնագետը:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում