Ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ նախաճաշը
Շատերը սովոր են տնից դուրս գալ առանց նախաճաշելու, մյուսներն էլ նախաճաշին նախընտրում են երշիկով յուղոտ ձվածեղ` դա զուգահեռելով սուրճով ու որեւէ խմորեղենով: Արդյոք դա ճիշտ է: Մինշանակ` ոչ: Իրականում նախաճաշը կարեւոր է, իսկ ճիշտ նախաճաշը` օգտակար առողջության համար, գրում է Ivona.bigmir.net-ը:
Նախաճաշը հատկապես կարեւոր է կանանց համար, քանի որ ոչ ճիշտ նախաճաշը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, առաջացնում մաշկի, եղունգների, մազերի եւ ներքին օրգանների հետ կապված խնդիրներ:
Մասնագետների մեծ մասն այն կարծիքին են, որ նախաճաշի համար օգտակար են կաթնամթերքն ու հացահատիկեղենը (վարսակի փաթիլներ եւ այլն), ինչպես նաեւ միրգն ու բանջարեղենը: Դրանք չեն ծանրացնում մարսողական համակարգը, սակայն օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ նյութերով ու վիտամիններով:
Ի՞նչ է հարկավոր օգտագործել նախաճաշին
Նարնջի, նռան, ցանկացած բանջարեղենային կամ այլ մուլտիվիտամինային հյութ
Կաթնաշոռ, ոչ աղի պանիր, յոգուրտներ, ոչ յուղոտ կաթ
Հացազգիներ կամ տարեկանի հաց
Սեզոնային բանջարեղեն, հատապտուղ, ընկույզ եւ մրգեր
Չիր
Շաքարի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել մեղր
Կանաչ թեյ, մասուրի թուրմ
Սուրճի առումով կան տարակարծություններ. եթե իսկապես չեք կարող առանց սուրճի, խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բնական սուրճին եւ այն կրակից վերցնել եռալուց անմիջապես հետո:
Հատկապես օգտակար է դդումի, ծնեբեկի, գազարի, բուլղարական պղպեղի, հատապտղի օգտագործումը: Դրանք ամրացնում են իմունիտետն ու պաշտպանում տարբեր հիվանդություններից:
Ի՞նչ ցանակալի չէ օգտագործել
Ցանկալի չէ օգտագործել սպիտակ հաց, ձվածեղ, ջեմեր, ցանկացած տապակած եւ աղի սննդամթերք, գազավորված քաղցր ջուր, բուտերբրոդներ, երկու գավաթից ավելի թունդ սուրճ, սեւ թեյ: