10 ավտոմեքենաներ, որոնք տարիների ընթացքում միայն կթանկանան
Ամերիկյան Hagerty ապահովագրական ընկերությունը հրապարակել է 2014 թվականին թողարկված այն 10 ավտոմեքենաների ցանկը, որոնք տարիներ անց կարող են համարվել անտիկվարիատ և բազմապետկել իրենց արժեքը։ Տասնյակում տեղ են գտել ինչպես թանկարժեք, այնպես էլ համեմաբար մատչելի գին ունեցող մեքենաներ։
Ցանկը գլխավորում է Jaguar F-Type R մոդելը։ Նրան հաջորդում են հետևյալ մոդելները.
BMW M5
Сhevrolet Camaro COPO
Maserati Ghibli S Q4
Alfa Romeo 4C
Chevrolet Corvette
Nissan 370Z Nismo
Dodge Challenger Shaker
Jeep Wrangler Rubicon X
Ford Fiesta ST
ԱՊՀ տարածքում այս ցանկից հասանելի են 6-ը, որոնցից ամենաէժանը Jeep Wrangler Rubicon-ն է։ Այն արժե մոտ 55 հազար դոլար։