
Վիճաբանություն՝ բնակարանում

Մայիսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Սարգիս Գ.-ն և 1961 թ. ծնված Արտաշես Հ.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն