Վերնիսաժի կրակոցների հեղինակ Յուվեցի Կարոյի փեսան ազատ կարձակվի. 1in.am
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է Վերնիսաժի կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ օրերս նրա նկատմամբ դատարանը կեսամսյա կալանք կիրառվեց: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ 1in.am-ի