Բաժիններ՝

Ներիր ինձ աղջիկս, ներիր ինձ տղաս. կնոջը սպանած Արսենը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման. news.am

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 30-ին, Արսեն Առաքելյանին մեղավոր ճանաչեց իր 36-ամյա կնոջը՝ Լուսինե Դավթյանին սպանելու մեջ եւ դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ որոշեց մեղադրյալից հօգուտ տուժող կողմի բռնագանձել 1,5 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում հուղարկավորության ծախսերի համար: Այս մասին գրում է news.am-ը:

«Ավաղ, շատ ափսոս, կորցրածս անդառնալի է, վերքս՝ խորը, ցավս՝ անբժշկելի: Ներիր ինձ աղջիկս, ներիր ինձ տղաս՝ Արմանս»,- դատարանում իր վերջին խոսքն արտասվելով ասել է մեղադրյալը՝ նշելով, որ սիրել է կնոջը։

Նշենք, որ մինչեւ այդ ճառով հանդես եկավ մեղադրյալի փաստաբան Կարեն Ստեփանյանը, որն ասել է, որ ամբաստանյալն իր մեղավորությունն ընդունել է եւ պատրաստ է կրել դատարանի կողմից ընդունված պատիժը, նաեւ միջնորդել է նշանակել հնարավորին մեղմ պատիժ:

Դատական նիստից հետո ամբաստանյալի մայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ թոռանը հարսի ծնողները տրամադրում են հոր եւ նրա հարազատների դեմ։ «Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասել է նա։

Լուսինեի դուստրն էլ ասել է, որ իրեն ոչ ոք ոչինչ չի սովորեցրել. «Ես տեսել եմ։ Եթե չտեսնեի, չէի ասի։ Ուղղակի իրանց ձեռք չի տալիս, որ ես նման բան ասեմ, քանի որ մերոնցից մենակ ես եմ եղել, ու հիմա իրանք խոսքերը մեկ են արել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս