Բաժիններ՝

Հանրապետության երկրորդ քաղաքը`աղքատության ճիրաններում

asparez.am-ը գրում է.  Մինչ հանրապետությունում բարձրաստիճան պաշտոնյաները շռայլորեն ծախսում են գումարները, կազմակերպում ճոխ, աչք զարնող խնջույքներ ու համերգներ, Գյումրիում օրավուր հաց վաստակելու հոգսերն ավելանում են, անօթեւան ընտանիքներն հայտնվում անելանելի վիճակում, աճում են գործազրկության, աղքատության, արտագաղթի ցուցանիշները:

Հակառակ այս ամենին` պետական մակարդակով սոցիալական եւ բնակարանային փոխհատուցման ծրագրերը կամ չեն գործում, կամ գործում են ոչ լիարժեք:

1988-ի երկրաշարժի հետեւանքով բնակարաններ կորցրած շատ ընտանիքներ այսօր սպասում են պետական ծրագրով նոր բնակարանների փոխհատուցման: 25-26 տարիների ընթացքում տարրական կենցաղային պայմաններից զուրկ կացարաններում ծնվել, մեծացել է նոր սերունդ` ապագա զինվոր, ապագա մայր:

Ծայրահեղ թշվառության, աղքատության ու հուսահատության խորհրդանիշն է դարձել ժամանակավոր կոչվող տնակը, որն հազարավոր ընտանիքների համար տարիներ շարունակ եւ, թերեւս, դեռ երկար ժամանակ, լինելու է հիմնական բնակատեղի:

Աղետի գոտում բնակարանաշինությունը, որը խոստացվել էր ավարտել դեռ երկրաշարժից 2-3 տարի անց, այդպես էլ ուշացավ` ձգձգվելով 20 տարուց ավել: Այդ ընթացքում ընտանիքների անդամները մեծացել են, նրանց թիվն ավելացել եւ, բնականաբար, կորցրած բնակարանների դիմաց նույն թվով սենյակների փոխհատուցումը իսկակական գլխացավանք է առաջացրել այդ ընտանիքների համար:

Մանրամասներն՝  այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս