
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող առվակում:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայինի աշխատակիցները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: