Ինչպես սնվել երեկոյան և նիհարել
Մինչ օրս մասնագետները և տարբեր հետազորությունները չեն կարողանում սպառիչ պատասխան տալ, թե ինչու է երեկոյան սնվելը ավելացնում քաշը: Միաժամանակ շատերը պնդում են, թե դա պայմանավորված է դանդաղ նյութափոխանակությամբ: Երբ մարմինը պատրաստվում է քնելուն, մարսողությունը դանդաղ է ընթանում և խոչնդոտում է հանգիստ քնելուն: Այս մասին գրում է aroxj.am-ը:
Ինչ ուտել երեկոյան
Խորհուրդ է տրվում երեկոյան ուտել սպիտակուց և ածխաջրածին պարունակող սնունդ:
Երեկոյան սնունդը կարող է պարունակել՝
- Ընկույզ և միրգ
- Հացահատիկային բաղադրիչներ
- Քիչ ճարպեր
- Ցածր յուղային մածուն
- Վարսակի ալյուր նուշի կաթով
- Բարակ շերտով հաց
Եթե ունեք շաքարախտ երեկոյան սննդի մասին պետք է խորհրդակցեք սննդաբանի հետ:
Ինչ չի կարելի ուտել երեկոյան
Մոռացեք անառողջ սննդի մասին: Մի սնվեք չափից շատ սպիտակուցային և ճարպային սննդով: Շատ սպիտակուցներ է պարունակում միսը: Այն մեծ էներգիա է պահանջում մարսողության համար, որը կարող է խաթարել քունը: Երեկոյան օգտագործեք սպիտակուց, բայց չափավոր: Նույնը վերաբերվում է ճարպային սննդին:
Մի օգտագործեք քաղցրավենիք
Խուսափեք քաղցրավենիքից, դրանք բարձրացնում են շաքարի մակարդակը արյան մեջ և էներգիայի մակարդակը միանգամից ընկնում է, դա վատ է ազդում քնին:
Հրաժարվեք ալկոհոլից
Ալկոհոլը ոչ միայն վատ է ազդում քնին, նաև կարող է հանգեցնել գիրության:
Քանի ժամ առաջ ուտել
Աշխատեք սնվել քնելուց 3 ժամ առաջ: Քնելուց 1 ժամ առաջ սնվելը խանգարում է նորմալ մարսողությանը և չի թողնում հանգիստ քնել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: